Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունները երկար սպասված տոն էին

Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունները երկար սպասված տոն էին
23.06.2024 | 12:40

Առաջ սենց չէր, ես ֆուտբոլ շատ էի սիրում։ Տարբեր երկրների բոլոր խաղացողների անուններն անգիր գիտեի՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի... Ոչ մի խաղ բաց չէի թողնում, Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունները երկար սպասված տոն էին։ Արարատի մասին էլ չեմ խոսում՝ ես իրանցից շուտ գիտեի, թե երբ են գոլ խփելու։

Իսկ հիմա, մի տեսակ, հետաքրքրությունը կորել ա։ Մինչև հիշում եմ, որ խաղը սկսվել ա, արդեն կեսն անցած ա լինում։ Հաճախ հարևանս ա հուշում՝ մեկ-մեկ բարձր գոռում ա՝ գո՜լ, հասկանում եմ, որ ֆուտբոլ ա նայում։ Մինչև ալիքները հետ ու առաջ տալով գտնում եմ ֆուտբոլի ալիքը, մի տաս րոպե էլ տեղ ա անցնում։

Հիմա պետք ա իմանալ, թե ովքեր են խաղում։ Էդ հաղորդավարը, թե մեկնաբանը ժամը մեկ ա ասում, թե որ երկրներն են խաղում։ Հիմնականում՝ խաղացողների անուններն ա տալիս, կարծես բոլորի անձնագրերը մոտս են, կարելի ա նայել, իմանալ քաղաքացիությունը։ Էդ հո առաջվանը չի՝ որ ասում էր Մյուլլեր կամ Բեկենբաուեր, միանգամից գիտեիր, որ Գերմանիան ա։ Չէ՛, հիմա չեխի անուն ա տալիս, պարզվում ա՝ Բելգիան ա, աֆրիկացու անուն ա տալիս՝ Ֆրանսիան ա, քրդի անուն ա տալիս՝ Գերմանիան ա, ու թարսի պես՝ գնդակը հիմնականում հենց նրանց մոտ ա լինում։

Իսկ հաղորդավարը ինչի մասին ասես խոսում ա, բացի խաղից։ Մի տոննա վիճակագրություն ա հավաքել ու գիտելիքներն ա ցույց տալիս։ Գնդակը դարպասաձողից 24 սանտիմետր շեղությամբ ա անցնում, սկսում ա՝ վերջին անգամ գնդակը 24 սանտիմետր շեղությամբ անցել ա 1904 թվին՝ Կոնգոյի առաջնության ժամանակ, երբ դեռ ջայլամի ձվով էին ֆուտբոլ խաղում, ու մեկ-մեկ հարվածի ժամանակ ջայլամը ձվի միջից դուրս է թռնում ու վազում դեպի տափաստան։

Վերջը՝ մի կերպ հասկանում եմ, թե ովքեր են խաղում, ու դժվարությամբ իմանում եմ, թե ով ինչ գույնի մարզաշապիկով ա խաղում։ Դա արդեն խաղի վերջում մրցավարի ավելացրած լրացուցիչ րոպեներին ա լինում։ Ես միշտ սիրուն մարզաշապիկների կողմից եմ։ Եթե երկուսն էլ սիրուն գույնի են, երկուսի կողմից եմ։

Հենց խաղը վերջանում ա, հաշիվն իմանում եմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9187

Մեկնաբանություններ